Ամերիկյան ականակիր նավը մուտք է գործել Սև ծով
Նոյեմբեր 27, 2017 15:37 Asia/Tehran
Նոյեմբերի 26-ին ամերիկյան հրթիռային ականակիր «Ջեյմս Ուիլյամս» նավը մուտք է գործել Սև ծով։
Այս մասին հայտնում է Բոսֆորով ռազմանավերի տեղաշարժի մոնիտոր Yoruk Isik-ը։
Դա ԱՄՆ ռազմածովային ուժերի «Արլի Բերք» տեսակի նավ է, որը հանդերձված է մարտական Aegis տեղեկատվական կառավարման համակարգով։
Ականակիր նավը մինչ այդ եղել է Կարմիր և Բալթիկ ծովերում։ Դրա տեղաշարժի նպատակն ԱՄՆ ռազմական ներկայության ապահովումն է։
1in.am
Պիտակ