Վրաստանի վարչապետը Թբիլիսիում բացեց «Մետաքսի ճանապարհի» համաժողովը
60¬ից ավելի երկրների ներկայացուցիչներ են մասնակցում «Մետաքսի ճանապարհի թբիլիսյան համաժողովին», որը մեկնարկել Է Վրաստանի մայրաքաղաքում, տեղեկացնում Է «Արմենպրես»¬ը:
Միջոցառման մասնակիցների թվում են կառավարությունների ղեկավարներ, փոխվարչապետներ, նախարարներ, միջազգային կազմակերպությունների, բիզնեսի եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ հյուրեր: «Մեզ համար հսկայական պատիվ Է նման ներկայացուցչական պատվիրակություններ ընդունել «Մետաքսի ճանապարհի թբիլիսյան համաժողովում»,ասել Է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին համաժողովի բացմանը: «Մետաքսի մեծ ճանապարհի վերածնունդը, որը ՉԺՀ-ի նախագահի կողմից ներկայացվել Է «Գոտի եւ ճանապարհ» անվանման ներքո, հիմնված Է հինգ հիմնական սկզբունքների վրա՝ խաղաղություն, բարեկեցություն, համագործակցելու պատրաստակամություն, ինովացիաներ եւ քաղաքակրթությունների կապ: Այն ակտիվ երկխոսություն Է պահանջում հանրային ու մասնավոր հատվածում, եւ մենք հուսով ենք, որ այս խորհրդաժողովը մեզ լավ հնարավորություն կտա դրա համար»,-ասել Է Կվիրիկաշվիլին:
Armenpress.am