ՄԱԿ-ն հայտարարեց Ժնևյան բանակցությունների 8-րդ շրջանի մեկնարկը
(last modified Wed, 29 Nov 2017 04:00:58 GMT )
Նոյեմբեր 29, 2017 07:30 Asia/Tehran
  • ՄԱԿ-ն հայտարարեց Ժնևյան բանակցությունների 8-րդ շրջանի մեկնարկը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը երեքշաբթի օրը տեղեկացրեց Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար Ժնևյան բանակցությունների 8-րդ շրջանի մեկնարկի մասին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ստեֆան Դոժարիքը հայտարարելով այն մասին, որ սիրիական ընդդիմության պատվիրակությունն այն պահին գտնվում է Շվեյցարիայի Ժնև քաղաքում, ասաց. «Պատվիրակությունը հանդիպելու է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան Դի Միստուրային»:

«Սիրիայի կառավարության բանակցող պատվիրակությունը Ժնև կժամանի չորեքշաբթի օրը»,-հայտարարել է Դոժարիքը:

«Ժնև-7» բանակցություններն ավարտվեցին անցած հուլիսին:

Ժնևյան բանակցությունները շարունակվում են այն պայմաններում, երբ Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան Սիրիայի ճգնաժամի համար քաղաքական լուծում գտնելու և Սիրիայի ազգային համաժողովի գումարման ուղղությամբ գործնական կարևոր են ձեռնարկել: