Թբիլիսին չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը
https://parstoday.ir/hy/news/world-i77285-Թբիլիսին_չի_ճանաչում_Ղարաբաղի_անկախությունը
Վրաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել է. «Վրաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 29, 2017 14:24 Asia/Tehran
  • Թբիլիսին  չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը

Վրաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել է. «Վրաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը»:

Ինչպես հաղորդում է Իրանի ռադիո-հեռուստատեսությունը,Վրաստանում Ադրբեջանի դեսպանությունը  մտահոգություն էր հայտնել Լեռնային Ղարաբաղի նկարիչների՝ Թբիլիսիում բացված ցուցահանդեսի կապակցությամբ և դիմել Վրաստանի համապատասխան մարմիններին։ Արձագանքելով Ադրբեջանի այդ քայլին, Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է.«Լեռնային Ղարաբաղի նկարիչների՝ Թբիլիսիում բացված ցուցահանդեսը մասնավոր նախաձեռնություն է, և Վրաստանի պետական մարմինները միջոցառման կազմակերպման հետ առնչություն չեն ունեցել»:

«Վրաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը և աջակցում է հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Մեր տեղեկություններով՝ ցուցահանդեսին չեն եղել որևէ  նշումներ, որոնք կարող էին ոտնահարել Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ինչ վերաբերում է բուն ցուցահանդեսին, դա մասնավոր նախաձեռնություն է, դրա կազմակերպմանը պետական մարմինները չեն մասնակցել»,- ասված է Վրաստանի ԱԳ նախարարության հայտարարության մեջ։

2017թ․ նոյեմբերի 26-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացվել է Ղարաբաղի 7 երիտասարդ նկարիչների՝ «Վերածնունդ» խորագրով ցուցահանդեսը: Ցուցանահանդեսն իր աշխատանքը կշարունակի մինչև դեկտեմբերի 20-ը:

1992-1994 թվականներին Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցած ռազմական բախումների արդյունքում հայկական ուժերը գրավեցին Ղարաբաղյան տարածքը և Ադրբեջանի 7 շրջաններ: Ադրբեջանը օտար երկրներում Ղարաբաղյան տարածքի ցանկացած գործունեություն համարում է անօրինական և Բաքվի կենտրոնական կառավարության հետ չհամադրված քայլ: