Լիբանանի վարչապետի կալանավորման սցենարի կրկնությունը Էմիրություններում
https://parstoday.ir/hy/news/world-i77369-Լիբանանի_վարչապետի_կալանավորման_սցենարի_կրկնությունը_Էմիրություններում
Էմիրություներում գտնվող Եգիպտոսի նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիղն ասել է.«Զրկվել եմ Էմիրություններից դուրս գալու իրավունքից»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 30, 2017 12:21 Asia/Tehran
  • Լիբանանի վարչապետի կալանավորման սցենարի կրկնությունը Էմիրություններում

Էմիրություներում գտնվող Եգիպտոսի նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիղն ասել է.«Զրկվել եմ Էմիրություններից դուրս գալու իրավունքից»:

Իրանի ռադիո-հոռուստատեսության հաղորդմամբ, Էմիրություններից մեկնելու իրավունքից զրկվելու պատճառով խստորեն քննադատելով այդ երկրի կառավարությանը, Ահմեդ Շաֆիղը այդ քայլը համարել է միջամտություն Եգիպտոսի ներքին խնդիրներին:

Ավելի վաղ Շաֆիղն ասել էր, որ Կահիրեյից իր թեկնածությունն է առաջադրում Եգիպտոսի առաջիկա նախագահական ընտրություններին: Նախատեսվում էր, որ նա հենց այդ նպատակով Եգիպտոս վերադառնա:

Շաֆիղը Եգիպտրսի բանակի թոշակառու գեներալներից է, ով 2012թ. Եգիպտոսի նախագահական ընտրություններում այդ երկրի պաշտոնազուրկ նախագահ Մոհամմեդ Մորսիի հետ մրցակցության ընթացքում վաստակել էր 13 մլն, քվե:

Քաղաքական դիտորդները գալիք ընտրությունների ընթացքում Եգիպտոսի ներկա նախագահի համար լուրջ մրցակից են համարում Ահեմդ Շաֆիղին: