Լավրովը քննադատել է Սիրիայում ԱՄՆ-ի հակասական գործողությունները
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է.«Սիրիայում ԱՄՆ-ի գործողություններն անօրինական են և հակադրվում են միջազգային իրավունքի նորմերին»:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ԱԳ նախարարության ինտերնետային կայքը, Սերգեյ Լավրովը նշել է.«ԱՄՆ-ի գլխավորած այսպես կոչված հակաիլիպական կոալիցիան կազմվել է առանց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հավանության: Կոալիցիան Սիրիայում գործունեություն է ծավալել առանց այդ երկրի կառավարության հետ համադրելու, ինչը միջազգային իրավունքի նորմերի խախտում է»:
Լավրովը հստակեցրել է.«2015 թվականի կեսերին պարզվեց ,որ ամերիկյան կոալիցիան չի կարող հաղթել ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը, քանի որ այդ խմբավորման անդամ ահաբեկիչները գրավել էին Իրաքի ու Սիրիայի որոշ հատվածներ»:
ՌԴ ԱԳ նախարարը նաև ասել է.«Ներկայումս Սիրիայի տարածքի ավելի քան 95 տոկոսը մաքրագործվել է ԻԼԻՊ-ի ահաբեկիչներից և այդ երկրի տարածքներում վերականգնվում է բնականոն կյանքը»:
Խոսելով Հյուսիսային Կորեայի վերջին հրթիռային փորձարկման մասին, Սերգեյ Լավրովն ասել է.«ԱՄՆ-ն դիտավորյալ կերպով Հյուսիսային Կորեային դրդում է խիստ միջոցներ կիրառել»: