Դեկտեմբեր 01, 2017 12:01 Asia/Tehran
  • Զարիֆը ժամանել է Ադրբեջան

ԻԻՀ ԱԳ նախարարն «Ասիայի սիրտը» համաժողովին մասնակցելու նպատակով ուրբաթ առավոտյան Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու է ժամանել:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆն Ադրբեջան է ուղևորվել այդ երկրի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հրավերով:

«Ասիայի սիրտը» համաժողովին մասնակցելուց ու ելույթ ունենալուց բացի, Զարիֆը հանդիպում ու զրույց կունենա համաժողովին մասնակցող որոշ պաշտոնատարների, այդ թվում իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ:

«Ասիայի սիրտը» համաժողովը 2011 թվականից ի վեր կանոնավոր կերպով գումարվում է տարածաշրջանի որևէ երկրում, նպատակ ունենալով ընդլայնել Աֆղանստանի խնդիրների և անվտանգության իրավիճակի կարգավորմանը խթանող համագործակցությունները:

«Ասիայի սիրտը» համաժողովի բացումը կատարվելու է այսօր՝ Բաքվում: Համաժողովին ներկա են 14 մասնակցող երկրների ԻԻՀ-ի, Աֆղանստանի, Պակիստանի, Չինաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի ու Էմիրությունների, 17 հովանավորող երկրների, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային 12 կազմակերպությունների ներկայացուցիչները

Պիտակ