Մոգերինին մեկ անգամ ևս ընդգծեց ՀԳՀԾ-ի հանդեպ Եվրոպայի հավատարմությունը
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն կրկին անգամ ընդգծեց 5+1 խմբի անդամ երկրների հետ Իրանի միջուկային համաձայնության հանդեպ Եվրոպայի հավատարմությունը:
«Ալ-Ջազիրա Մուբաշեր» հեռուստակայանի հաղորդման համաձայն, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին ուրբաթ օրը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում գումարված «Միջինարևելյան երկխոսություններ» համաժողովում մշեց, որ ՀԳՀԾ-ն այդ միության ու տարածաշրջանի գլխավոր շահերից է: Նա պետությունների ղեկավարներին կոչ արեց շարունակել այդ համաձայնության հանդեպ հովանավորությունն ու դրա ամրապնդումը:
Մոգերինի ընդգծմամբ, ԵՄ 28 անդամներն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ասել են, որ միջուկային համաձայնության բոլոր գլուխների գործադրումը ԵՄ-ի համար ապահովական գլխավոր գերակայություն է համարվում:
«Միջուկային համաձայնությունը կցված է ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևին, հետևաբար ԱՄՆ-ն չի կարող դրանից հրաժարվել կամ դրա գործադրման հարցում ընտրովի մոտեցում կիրառել»,-հայտարարեց ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն:
Ֆեդերիկա Մոգերինին համաժողովին առընթեր ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ հանդիպման ժամանակ մտքերի փոխանակում կատարեց տարբեր հարցերի, այդ թվում միջուկային համաձայնության շուրջ: