Թիլերսոնը կհանդիպի Վրաստանի արտգործնախարարի հետ
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն առաջիկա շաբաթվա ընթացքում Բրյուսելում կհանդիպի Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»ն, այս մասին հայտնել է պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը: «Բրյուսելում (ՆԱՏՕի նախարարական հանդիպման շրջանակում) պետքարտուղարը կհանդիպի Վրաստանի ԱԳՆ ղեկավարի հետ՝ ընդգծելու ՆԱՏՕի հետ Վրաստանի գործընկերությանը ԱՄՆ հանձնառությունը», հայտնել է պետդեպի ներկայացուցիչը: Դեկտեմբերի 48ը Թիլերսոնը կայցելի Բրյուսել, Վիեննա և Փարիզ: Բրյուսելում նա կմասնակցի ՆԱՏՕի նախարարական հավաքին, իսկ Վիեննայում՝ ԵԱՀԿ նախարարական նիստին: Արդեն Փարիզում նա կհանդիպի Ֆրանսիայի ղեկավարության հետ:
Armenpress.am