Թիլերսոնը կհանդիպի Վրաստանի արտգործնախարարի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i77513-Թիլերսոնը_կհանդիպի_Վրաստանի_արտգործնախարարի_հետ
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն առաջիկա շաբաթվա ընթացքում Բրյուսելում կհանդիպի Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 02, 2017 09:24 Asia/Tehran
  • Թիլերսոնը կհանդիպի Վրաստանի արտգործնախարարի հետ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն առաջիկա շաբաթվա ընթացքում Բրյուսելում կհանդիպի Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»­ն, այս մասին հայտնել է պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը: «Բրյուսելում (ՆԱՏՕ­ի նախարարական հանդիպման շրջանակում) պետքարտուղարը կհանդիպի Վրաստանի ԱԳՆ ղեկավարի հետ՝ ընդգծելու ՆԱՏՕ­ի հետ Վրաստանի գործընկերությանը ԱՄՆ հանձնառությունը»,­ հայտնել է պետդեպի ներկայացուցիչը: Դեկտեմբերի 4­8­ը Թիլերսոնը կայցելի Բրյուսել, Վիեննա և Փարիզ: Բրյուսելում նա կմասնակցի ՆԱՏՕ­ի նախարարական հավաքին, իսկ Վիեննայում՝ ԵԱՀԿ նախարարական նիստին: Արդեն Փարիզում նա կհանդիպի Ֆրանսիայի ղեկավարության հետ:

Armenpress.am