Սաուդյան Արաբիան կրկին զրկվել է IMO-ին անդամակցությունից
Չնայած Սաուդյան Արբիայի կողմից տարած ջանքերին, Միջազգային ծովային կազմակերպության խորհուրդը Լոնդոնում կայացած նիստում կրկին մերժել է այդ երկրի անդամակցությունը IMO-ում:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ չնայած նախքան IMO-ի նիստի կայացումը Արաբիան մեկ միլիոն դոլար գումար էր մուծել կազմակերպության հաշվին, սակայն այս անգամ ևս քվեարկության ժամանակ չկարողացավ կազմակեպության անդամակցության բավարար ձայն շահել:
Սա նշանակում է, որ Սաուդյան Արաբիան կորցրել է իր միջազգային հեղինակությունը և ավելի է մեկուսացվել աշխարհում:
Նոյեմբերի 27-ին Լոնդոնում կայացած Միջազգային ծովային կազմակերպության խորհրդի 30-րդ նիստում այդ կազմակերպությանն են միացել 40 երկրներ:
Միջազգային ծովային կազմակերպության ընդհանուր հանդիպումը կայանում է երկու տարին մեկ անգամ Լոնդոնում, որի ընթացքում քննարկվում են ծովային անվտանգության և շրջակա միջավայրի պահպանման հարցերը: