Սիրիայի վերակառուցման հարցում Պուտինը դիմել է Ուղղափառ եկեղեցու օգնությանը
Սիրիայի վերակառուցման հարցում Պուտինը դիմել է Ուղղափառ եկեղեցու օգնությանը:
ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ Պատրիարք Կիրիլ Ա. հովվապետությամբ կայացած ռուս Ուղղափառ եկեղեցու հանդիպմանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ եկեղեցին իր համաշխարհային հեղինակության շնորհիվ օգնելու է Սիրիայի մշակութային ու կրոնական վայրերի վերակառուցման գործում:
Անդրադառնալով Սիրիայում ահաբեկիչների իրականացրած ոճրագործություններին, Պուտինը նշել է.«Առերես մուսուլման ահաբեկիչները հետապնդել ու սպանել են իրենց կրոնակիցներին ու քրիստոնյաներին՝ ավերելով նրանց աթողարանները»:
«Տարբեր երկրներում ծայրահեղականության տարածումը և մարդկային նորմերի արժեզրկումը լուրջ սպառնալիք է համարվում աշխարհի համար». ասել է Վլադիմիր Պուտինը: