ԱՄՆ-ը հովանավորել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգի տարօրինակ քայլը
https://parstoday.ir/hy/news/world-i77627-ԱՄՆ_ը_հովանավորել_է_Սաուդյան_Արաբիայի_գահաժառանգի_տարօրինակ_քայլը
ԿՀՎ-ի տնօրենը հովանավորելով Սաուդյան Արաբիայի և այդ երկրի գահաժառանգի վերջերս կատարած քայլերը, հայտարարել է, որ Վաշինգտոնը վաղուց Ռիադից սպասում էր այս փոփոխությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 03, 2017 15:12 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը հովանավորել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգի տարօրինակ քայլը

ԿՀՎ-ի տնօրենը հովանավորելով Սաուդյան Արաբիայի և այդ երկրի գահաժառանգի վերջերս կատարած քայլերը, հայտարարել է, որ Վաշինգտոնը վաղուց Ռիադից սպասում էր այս փոփոխությունները:

ԿՀՎ-ի տնօրեն՝ Մայք Պոմպեոն ասել է.«Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած որոշ փոփոխությունները քայլեր էին, որ ԱՄՆ-ը տասնամյակներ է ինչ ակնկալում էր Ռիադից և այսօր հովանավորում է դրանք»:

Խոսելով Ռիադի և Սիոնիստական ռեժիմի համագործակցության մասին, Պոմպեոն ասել է. «Սաուդյան Արաբիան Պարսից Ծոցում ԱՄՆ-ի դաշնակիցների, այդ թվում Իսրայելի ռեժիմի կողքին է աշխատել»:

ԿՀՎ-ի նախկին տնօրեն՝ Լեոն Պանետան ասել է. «Սաուդյան Արաբիան առանցքային դերակատար է ԱՄՆ-ի համար և Վաշինգտոնը երկար ժամանակ է, որ Ռիադից պահանջել է զբաղվել հարցերով, որոնք այսօր իրականացվում են գահաժառանգի կողմից»:

Անցած ամիս Սաուդյան Արաբիայի գահաժառանգը կասկածելի քայլերի դիմելով, կոռուպցիայի դեմ պայքարի պատրվակով ձերբակալել է տասնյակ արքայազների, և նախկին ու գործող նախարարների: