Շվեյցարիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել Է Թբիլիսի
Շվեյցարիայի նախագահ Դորիս Լեյտհարդը երկօրյա պաշտոնական այցով ժամանել Է Թբիլիսի:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»ը, ասված Է Facebook ում Վրաստանի նախագահի վարչակազմի պաշտոնական Էջում: Թբիլիսիի միջազգային օդանավակայում Շվեյցարիայի նախագահին դիմավորել են Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն, նախագահի վարչակազմի ղեկավար Գեորգի Աբաշիշվիլին եւ այլ պաշտոնատարներ: Պաշտոնական հանդիպումները կսկսվեն դեկտեմբերի 4ից: Շվեյցարիայի նախագահը բանակցություններ կվարի Վրաստանի իր պաշտոնակից Գեորգի Մարգվելաշվիլիի հետ: Ծրագրված են նաեւ նրա հանդիպումները Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի եւ վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ: 2009 թվականից Շվեյցարիան միջնորդի գործառույթ Է իրականացնում Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ՝ երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո:
Armenpress.am