Շվեյցարիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել Է Թբիլիսի
https://parstoday.ir/hy/news/world-i77667-Շվեյցարիայի_նախագահը_պաշտոնական_այցով_ժամանել_Է_Թբիլիսի
Շվեյցարիայի նախագահ Դորիս Լեյտհարդը երկօրյա պաշտոնական այցով ժամանել Է Թբիլիսի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 04, 2017 07:06 Asia/Tehran
  • Շվեյցարիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել Է Թբիլիսի

Շվեյցարիայի նախագահ Դորիս Լեյտհարդը երկօրյա պաշտոնական այցով ժամանել Է Թբիլիսի:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»­ը, ասված Է Facebook­ ում Վրաստանի նախագահի վարչակազմի պաշտոնական Էջում: Թբիլիսիի միջազգային օդանավակայում Շվեյցարիայի նախագահին դիմավորել են Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն, նախագահի վարչակազմի ղեկավար Գեորգի Աբաշիշվիլին եւ այլ պաշտոնատարներ: Պաշտոնական հանդիպումները կսկսվեն դեկտեմբերի 4­ից: Շվեյցարիայի նախագահը բանակցություններ կվարի Վրաստանի իր պաշտոնակից Գեորգի Մարգվելաշվիլիի հետ: Ծրագրված են նաեւ նրա հանդիպումները Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի եւ վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ: 2009 թվականից Շվեյցարիան միջնորդի գործառույթ Է իրականացնում Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ՝ երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո:

Armenpress.am