ԵՄ հատուկ ներկայացուցիչն Ալիևի հետ քննարկել է ԼՂ հակամարտության հարցը
Դեկտեմբեր 04, 2017 14:48 Asia/Tehran
ԵՄ հատուկ ներկայացուցիչն Ալիևի հետ քննարկել է ԼՂ հակամարտության հարցը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Հանդիպման ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և դրա կարգավորման շուրջ բանակցային գործընթացը: Սա ԵՄ հատուկ ներկայացուցչի առաջին այցն է Ադրբեջան:
Armenpress.am
Պիտակ