ՆԱՏՕ-ն Վրաստանի հետ կքննարկի համագործակցությունը Սև ծովում
Դեկտեմբեր 04, 2017 15:25 Asia/Tehran
ՆԱՏՕ-ն չորեքշաբթի նախարարների հանդիպման ժամանակ Վրաստանի հետ կքննարկի Սև ծովում անվտանգության հետ կապված իրավիճակի հարցում համագործակցության ամրապնդումը:
Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:
ՆԱՏՕ-ի երկրների ԱԳՆ ղեկավարները հերթական նիստը կանցկացնեն երեքշաբթի և չորեքշաբթի: Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստը նախատեսվում է չորեքշաբթի:
«Մենք կքննարկենք ոլորտները, որոնցում կարող ենք ավելի սերտորեն համագործակցել, այդ թվում՝ Սև ծովում անվտանգության հարցում»,- ասել է Սթոլթենբերգը լրագրողներին՝ ներկայացնելով առաջիկա նիստի օրակարգը:
1in.am
Պիտակ