Մոգերինին Պաղեստինին զսպվածության կոչ է արել
https://parstoday.ir/hy/news/world-i77929-Մոգերինին_Պաղեստինին_զսպվածության_կոչ_է_արել
ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Պաղեստինին «զսպվածության» կոչ է արել՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հնարավոր հայտարարության հետ, հաղորդում է AP-ն:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 06, 2017 22:35 Asia/Tehran
  • Մոգերինին Պաղեստինին զսպվածության կոչ է արել

ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Պաղեստինին «զսպվածության» կոչ է արել՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հնարավոր հայտարարության հետ, հաղորդում է AP-ն:

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ հեռախոսազրույցում Մոգերինին հաստատել է պաղեստինա-իսրայելական հակամարտությունը երկու պետությունների սկզբունքների հիման վրա լուծելու Եվրամիության հանձնառությունը: Նա նշել է, որ Երուսաղեմի կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների միջոցով:

 «Ֆեդերիկա Մոգերինին զսպվածության  կոչ է արել ցանկացած հայտարարության դեպքում եւ ողջունել է նախագահ Աբասի պարտավորությունը` ցանկացած ցույց խաղաղ անցկացնելու կոչի համար», - ասվում է ԵՄ հայտարարության մեջ:

Մոգերինին Աբասին հրավիրել է Բրյուսել ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը մասնակցելու համար:

News.am