ՄԱԿ¬ի ԱԽ¬ն նիստ կանցկացնի Երուսաղեմի կարգավիճակի հարցի շուրջ
https://parstoday.ir/hy/news/world-i77951-ՄԱԿ_ի_ԱԽ_ն_նիստ_կանցկացնի_Երուսաղեմի_կարգավիճակի_հարցի_շուրջ
ՄԱԿ¬ ի Անվտանգության խորհուրդը դեկտեմբերի 8¬ին նիստ կանցկացնի Երուսաղեմի կարգավիճակի հարցի շուրջ՝ ԱՄՆ¬ ի կողմից քաղաքն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու միակողմանի կարգով ընդունված որոշման կապակցությամբ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 07, 2017 10:06 Asia/Tehran
  • ՄԱԿ¬ի ԱԽ¬ն նիստ կանցկացնի Երուսաղեմի կարգավիճակի հարցի շուրջ

ՄԱԿ¬ ի Անվտանգության խորհուրդը դեկտեմբերի 8¬ին նիստ կանցկացնի Երուսաղեմի կարգավիճակի հարցի շուրջ՝ ԱՄՆ¬ ի կողմից քաղաքն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու միակողմանի կարգով ընդունված որոշման կապակցությամբ:

Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»­-ը, ՏԱՍՍ­-ին հաստատել են ՄԱԿ­-ին առընթեր Ճապոնիայի մշտական ներկայացուցչությունում: «Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 8-­ի առավոտյան»,­ հայտնել են դիվանագիտական ներկայացուցչունում: Հանդիպման անցկացման պահանջով դեկտեմբերի 6-­ին դիմել Էին Անվտանգության խորհրդի անդամ ութ պետություներ՝ Բոլիվիան, Մեծ Բրիտանիան, Եգիպտոսը, Իտալիան, Սենեգալը, Ուրուգվայը, Ֆրանսիան, եւ Շվեդիան: Նրանց խնդրանքով նիստում զեկույցով պետք Է հանդես գա ՄԱԿ-­ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: Դեկտեմբերի 6­-ին նա լրագրողներին հայտտարարել Է, որ Երուսաղեմի կարգավիճակի հարցը կարող Է լուծվել միայն Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ ուղղակի բանակցություններում, իսկ երկկողմ հակամարտության կարգավորումը պետք Է ավարտվի երկու առանձին պետությունների ստեղծմամբ՝ Երուսաղեմ մայրաքաղաքով: Դեկտեմբերի 6-­ին ավելի վաղ ԱՄՆ-­ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ «եկել Է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքը ճանաչելու ժամանակը»: Նա նաեւ ցուցում Է տվել ԱՄՆ-­ի Պետդեպարտամենտին՝ սկսել ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու նախպատրաստությունը:

Armenpress.am