ՄԱԿ¬ի ԱԽ¬ն նիստ կանցկացնի Երուսաղեմի կարգավիճակի հարցի շուրջ
ՄԱԿ¬ ի Անվտանգության խորհուրդը դեկտեմբերի 8¬ին նիստ կանցկացնի Երուսաղեմի կարգավիճակի հարցի շուրջ՝ ԱՄՆ¬ ի կողմից քաղաքն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու միակողմանի կարգով ընդունված որոշման կապակցությամբ:
Դա, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հաստատել են ՄԱԿ-ին առընթեր Ճապոնիայի մշտական ներկայացուցչությունում: «Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 8-ի առավոտյան», հայտնել են դիվանագիտական ներկայացուցչունում: Հանդիպման անցկացման պահանջով դեկտեմբերի 6-ին դիմել Էին Անվտանգության խորհրդի անդամ ութ պետություներ՝ Բոլիվիան, Մեծ Բրիտանիան, Եգիպտոսը, Իտալիան, Սենեգալը, Ուրուգվայը, Ֆրանսիան, եւ Շվեդիան: Նրանց խնդրանքով նիստում զեկույցով պետք Է հանդես գա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը: Դեկտեմբերի 6-ին նա լրագրողներին հայտտարարել Է, որ Երուսաղեմի կարգավիճակի հարցը կարող Է լուծվել միայն Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ ուղղակի բանակցություններում, իսկ երկկողմ հակամարտության կարգավորումը պետք Է ավարտվի երկու առանձին պետությունների ստեղծմամբ՝ Երուսաղեմ մայրաքաղաքով: Դեկտեմբերի 6-ին ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ «եկել Է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքը ճանաչելու ժամանակը»: Նա նաեւ ցուցում Է տվել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին՝ սկսել ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու նախպատրաստությունը:
Armenpress.am