Պեկին.«ԱՄՆ-ն միջամտում է Չինաստանի ներքին գործերին»
https://parstoday.ir/hy/news/world-i78671-Պեկին._ԱՄՆ_ն_միջամտում_է_Չինաստանի_ներքին_գործերին
Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է այդ երկրի ներքին գործերին միջամտելու մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 14, 2017 12:58 Asia/Tehran
  • Պեկին.«ԱՄՆ-ն միջամտում է Չինաստանի ներքին գործերին»

Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է այդ երկրի ներքին գործերին միջամտելու մեջ:

Reuters գործակալության հաղորդման համաձայն՝ Լու  Կանգը հինգշաբթի օրը Պեկինում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է,որ ի բողոք Թայվանի նավահանգիստներում ամերիկյան ռազմանավերի նավարկության հնարավորության մասին օրինագիծ ստորագրելու ԱՄՆ նախագահի նախաձեռնության դեմ,հայց է ներկայացրել Վաշինգտոնին:

Նա հավելել է.«Չնայած ԱՄՆ նոր օրենքով   Թայվանին պատկանող հատվածները պարտավորեցնող չեն, բայց ամեն դեպքում   լրջորեն  խախտում են «Միասնական Չինաստան» քաղաքականությունը  և Պեկինը դա համարում է միջամտություն Չինաստանի ներքին գործերին»:

Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակը նաև նշել է.«Չինաստանը վճռականորեն դեմ է եղել ու դեմ է ԱՄՆ-ի ու Թայվանի միջև ռազմական կապերի ու պաշտոնական շփումների ցանկացած ձևերին»։ 

Անցած երեքշաբթի օրը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է օրինագիծ, որը ԱՄՆ-ի ու Թայվանի ռազմանավերին միմյանց նավահանգիստներ այցելությունների փոխանակության իրականացման հնարավորություն է տալիս: