Թրամփը Երուսաղեմի հարցով խառնաշփոթ վիճակում է
«Նյու Յորք Թայմզ»-ը գրել է. «Երուսաղեմը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք հայտարարելուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտ ակնհայտ խառնաշփոթ վիճակ է»:
«Նյու Յորք Թայմզ» օրաթերթը շաբաթ օրը մի հոդվածում գրել է. «Թրամփը քամուն տվեց անկողմնակալ երևալու ԱՄՆ նախկին վարչակազմերի 70-ամյա ջանքը և զայրույթ պատճառեց պաղեստինցիներին, ովքեր Երուսաղեմը համարում են Պաղեստինի մայրաքաղաքը»:
«Միջին Արևելքի հակամարտության հարցում իր կողմնորոշմամբ Թրամփը ճգնաժամի մատնեց այս տարածաշրջանը և ոչ-այնքան խոհեմ քաղաքական ժեստերով փորձում է միայն գոհ պահել իր ներքին կողմնակիցներին: Սակայն Վաշինգտոնի առավել խոհեմ պատասխանատուները աշխատում են հանդարտեցնել Թրամփի վերջին քայլից զայրացած պաղեստինցիներին ու մյուս արաբներին»,-գրել է «Նյու Յորք Թայմզ»-ը:
«Նյու Յորք Թայմզ»-ի ընդգծմամբ, նույն շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարեց, որ Վաշինգտոնը նպատակ չունի մինչև 2020 թվականն իր դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխել:
Թրամփը դեկտեմբերի 6-ին Ղոդսը Իսրայելի ռեժիմի մայրաքաղաք ճանաչելով հայտարարեց, որ ԱՄՆ-ն այդ քաղաք կտեղափոխի իր դեսպանատունը: