ԱՄՆ-ի հովանավորած ահաբեկիչներին դեմ պայքարում Մոսկվան օժանդակում է Սիրիային
Ռուսաստանի Դաշնային խորհրդի պաշտպանական ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը շաբաթ օրն ընդգծել է. «ԱՄՆ-ի հովանավորած ահաբեկիչների դեմ պայքարում հարցում Մոսկվան օժանդակել է ու շարունակելու է օժանդակել Սիրիային»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Վիկտոր Բոնդարևը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ցանկանում է ապակայունացնել Սիրիայի իրավիճակը: «Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կառավարությանն աջակցելով թույլ չի տա, որ ԱՄՆ-ն կրկին այդ երկրում լարվածություն առաջացնի». ասել է նա:
«Մոսկվան պահպանելու է «Համիմիմ»-ի ավիաբազան և ընդլայնելու է Տարտոսի ծովային ռազմաբազան»,-հայտարարել է Ռուսաստանի Դաշնային խորհրդի պաշտպանական ու անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը:
Ռուսաստանը 2015 թվականի սեպտեմբերի վերջերից Սիրիայի հետ հակաահաբեկչական համագործակցության ծիրում «Համիմիմ»-ի ավիաբազայում տեղակայված ավիատիեզրային ուժերի ջոկատից բացի իր ծովային ու սուզանավային ջոկատներն ու նաև միջմայրացամաքային ռամբարկուներն օգտագործել է ԻԼԻՊ-ի ու Ջեբհաթ-ալ-Նուսրայի ահաբեկիչների դիրքերը ռմբակոծելու համար: