Բողոքի ակցիա՝ Ավստրիայի կառավարության մեջ աջ ծայրահեղականների ներգրավվածության դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i79003-Բողոքի_ակցիա_Ավստրիայի_կառավարության_մեջ_աջ_ծայրահեղականների_ներգրավվածության_դեմ
Ավստրիայի հարյուրավոր քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացրել այդ երկրի կառավարությունում «Ազատություն» աջ ծայրահեղական կուսակցության ներգրավվածության դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2017 16:25 Asia/Tehran
  • Բողոքի ակցիա՝ Ավստրիայի կառավարության մեջ աջ ծայրահեղականների  ներգրավվածության դեմ

Ավստրիայի հարյուրավոր քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացրել այդ երկրի կառավարությունում «Ազատություն» աջ ծայրահեղական կուսակցության ներգրավվածության դեմ:

Ինչպես հաղորդում է Իրանի Ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը, ակցիային մասնակցել են Ավստրիայի տարբեր կազմակերպությունների, խմբերի ու միությունների ներկայացուցիչներ:

Ավստրիայի նոր կոալիցիոն  կառավարությունը ,որ  կազմվել է աջ ծայրահեղական և չափավորական կուսակցություններից, հակամիգրացիոն քաղաքականության խստացումը և Եվրամիությունում Ավստրիայի ինքնիշխանության պաշտպանության ամրապնդումը ներառել է իր ծրագրում:

Ավստրիայի նախագահը շաբաթ օրը հաստատել է «Ազատություն» աջ ծայրահեղական և «Ժողովուրդ» չափավորական երկու կուսակցություններից կազմված կոալիցիոն կառավարությունը:

Ավստրիայի կանցլեր է դարձել  31-ամյա Սեբաստիան Կուրցը: Նա որպես Ավստրիայի և աշխարհայի ամենաերիտասարդ կանցլեր  այսօրվանից սկսել է իր աշխատանքը: