Դեկտեմբեր 19, 2017 07:33 Asia/Tehran
  • Զարիֆն այսօր  կմեկնի Ադրբեջան

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է. «ԻԻՀ ԱԳ նախարարն Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ նստաշրջանին մասնակցելու նպատակով երեքշաբթի օրը կմեկնի Բաքու»:

«Այս ձևաչափով հինգերորդը համարվող երեք երկրի ԱԳ նախարարների նստաշրջանում քննարկվելու են  տնտեսական տարբեր բնագավառներում, այդ թվում՝ տարանցման, տրանսպորտի, էներգետիկայի, մաքսային ծառայությունների ոլորտներում համագործակցության, տեխնիկական ու առևտրական բնագավառներում կողմերին հետաքրքրող հարցերը, ինչպես նաև քաղաքական ու տարածաշրջանային համագործակցության և մասնավորապես տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը խթանելու ուղիները շուրջ»,-հայտարարել է Բահրամ Ղասեմին:

Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ նստաշրջանը գումարվելու է դեկտեմբերի 20-ին՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում:

Այս նստաշրջանում Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները նաև մտքերի փոխանակում կկատարեն տարածաշրջանային համագործակցությունների ամրապնդման հեռանկարների շուրջ:

 

Պիտակ