Վրաստանը ֆրանսիական ՀՕՊ Է տեղակայել իր տարածքում
https://parstoday.ir/hy/news/world-i79237-Վրաստանը_ֆրանսիական_ՀՕՊ_Է_տեղակայել_իր_տարածքում
Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան, դեկտեմբերի 20-ին, ելույթ ունենալով խորհրդարանի կոմիտեների լսումներում, հայտարարել Է, որ հանրապետության տարածքում արդեն տեղակայված Է հակաօդային պաշտպանության ֆրանսիական համակարգ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2017 16:05 Asia/Tehran
  • Վրաստանը ֆրանսիական ՀՕՊ Է տեղակայել իր տարածքում

Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան, դեկտեմբերի 20-ին, ելույթ ունենալով խորհրդարանի կոմիտեների լսումներում, հայտարարել Է, որ հանրապետության տարածքում արդեն տեղակայված Է հակաօդային պաշտպանության ֆրանսիական համակարգ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հակաօդային պաշտպանության համակարգի գնման մասին Վրաստանի եւ Ֆրանսիայի միջեւ համաձայնագրերն ստորագրվել են տակավին 2015 թվականի ամռանը: Նախարարն ընթացիկ տարում մի քանի անգամ այցելել Է Ֆրանսիա, որտեղ գործընկերների հետ բանակցություններ Է վարել այդ հարցի շուրջ եւ եղել Է այն գործարաններում, որոնք հակաօդային համակարգեր են թողարկում: «Մենք ձեռք ենք բերել տեխնիկական սարքավորում, որն արդեն գտնվում Է Վրաստանում… Մենք հնարավոր ամեն ինչ կանենք, որպեսզի համագործակցության առաջին փուլի շրջանակներում մեր օդային տարածությունն ավելի պաշտպանված լինի, եւ մենք պատրաստ ենք ֆրանսիացի մեր գործընկերների հետ շարունակել աշխատանքը երկրորդ փուլում»,-ասել Է նախարարը: Նա հավելել Է, որ երկրորդ փուլը նախատեսում Է Ֆրանսիայում վրացի այն սպաների վերապատրաստումը, որոնք կառավարելու են հակաօդային պաշտպանության համակարգը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Armenpress.am