Աստանայում մեկնարկել Է Սիրիային նվիրված բանակցությունների ութերորդ փուլը
Աստանայում մեկնարկել Է Սիրիային նվիրված բանակցությունների ութերորդ փուլը. երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի պատվիրակությունները տեխնիկական հանդիպումներ են սկսել:
Այդ մասին Աստանայից հայտնել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը, տեղեկացնում Է «Արմենպրես»ը: Բանակցությունների հերթական փուլը կտեւի երկու օր՝ դեկտեմբերի 21ին եւ 22ին. այսօր մասնակիցների միջեւ հանդիպումներ կանցկացվեն տարբեր ձեւաչափերով, ուրբաթ կկայանա հիմնական լիագումար նիստը: Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում Է ՌԴ նախագահի՝ Սիրիայի խնդրով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը, Թուրքիայինը՝ արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալը, Իրանինը՝ ԱԳ փոխնախարար Հուսեյն Ջաբերի Անսարին: Հանդիպմանը կմասնակցեն նաեւ Սիրիայի կառավարության եւ ընդդիմության, ինչպես նաեւ դիտորդ երկրների՝ ԱՄՆի եւ Հորդանանի պատվիրակությունները:
Armenpress.am