Աստանայում մեկնարկել Է Սիրիային նվիրված բանակցությունների ութերորդ փուլը
https://parstoday.ir/hy/news/world-i79269-Աստանայում_մեկնարկել_Է_Սիրիային_նվիրված_բանակցությունների_ութերորդ_փուլը
Աստանայում մեկնարկել Է Սիրիային նվիրված բանակցությունների ութերորդ փուլը. երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի պատվիրակությունները տեխնիկական հանդիպումներ են սկսել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 21, 2017 07:03 Asia/Tehran
  • Աստանայում մեկնարկել Է Սիրիային նվիրված բանակցությունների ութերորդ փուլը

Աստանայում մեկնարկել Է Սիրիային նվիրված բանակցությունների ութերորդ փուլը. երաշխավոր երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի պատվիրակությունները տեխնիկական հանդիպումներ են սկսել:

Այդ մասին Աստանայից հայտնել Է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը, տեղեկացնում Է «Արմենպրես»­ը: Բանակցությունների հերթական փուլը կտեւի երկու օր՝ դեկտեմբերի 21­ին եւ 22­ին. այսօր մասնակիցների միջեւ հանդիպումներ կանցկացվեն տարբեր ձեւաչափերով, ուրբաթ կկայանա հիմնական լիագումար նիստը: Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում Է ՌԴ նախագահի՝ Սիրիայի խնդրով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը, Թուրքիայինը՝ արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալը, Իրանինը՝ ԱԳ փոխնախարար Հուսեյն Ջաբերի Անսարին: Հանդիպմանը կմասնակցեն նաեւ Սիրիայի կառավարության եւ ընդդիմության, ինչպես նաեւ դիտորդ երկրների՝ ԱՄՆ­ի եւ Հորդանանի պատվիրակությունները:

Armenpress.am