ԱՄՆ¬ը հավանություն Է տվել Ուկրաինային մահաբեր զենքի առաջին մատակարարմանը
Վաշինգտոնը հավանություն Է տվել Կիեւին պաշտպանական մահաբեր զենքի առաջին առեւտրային մատակարարումներին:
Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Washington Post թերթը: Կիեւը կստանա 41,5 միլիոն դոլար ընդհանուր գումարի Barrett M107A1 խոշոր տրամաչափի դիպուկազարկ հրացանների խմբաքանակ, պահեստամասեր, լրացուցիչ սարքավորանքներ, ինչպես նաեւ զինամթերք: Ավելի ուշ Պետական դեպարտամենտում հայտարարել են, որ Միացյալ Նահանգների կառավարությունն Ուկրաինային պաշտպանական սպառազինություններ անմիջականորեն չի վաճառել եւ անհատույց չի տվել: Սակայն դրանից հետո արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը ՏԱՍՍ գործակալությանը հավաստել Է, որ իրոք «տրվել Է սահմանափակ քանականության ամերիկյան արտադրության հրազենի եւ թեթեւ սպառազինության Ուկրաինա առեւտրային արտահանման թույլատրագիր»:
Armenpress.am