Ամերիկացի պաշտոնատարների հերթական հակաիրանական հայտարարությունը
https://parstoday.ir/hy/news/world-i79349-Ամերիկացի_պաշտոնատարների_հերթական_հակաիրանական_հայտարարությունը
Սպիտակ տան խոսնակը հայտարարել ք, որ եմենական ուժերի դեկտեմբերի 19-ի հրթիռային հարձակման պատասխանատու ԻԻՀ-ն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 22, 2017 03:35 Asia/Tehran
  • Ամերիկացի պաշտոնատարների հերթական հակաիրանական հայտարարությունը

Սպիտակ տան խոսնակը հայտարարել ք, որ եմենական ուժերի դեկտեմբերի 19-ի հրթիռային հարձակման պատասխանատու ԻԻՀ-ն է:

Եմենի բանակն ու ժողովրդական կոմիտեները դեկտեմբերի 19-ին պատասխանելով Սաուդյան ռեժիմի ոճրագործություններին բալիստիկ տեսակի հրթիռ արձակեցին Ռիադում գտնվող «Ալ-Յամամա» պալատի ուղղությամբ:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սառա Սանդերզը հինգշաբթի օրը մի հաղորդագրությամբ ՄԱԿ-ի ԱԽ-ից պահանջել է ԻԻՀ-ի դեմ քայլեր ձեռնարկել:

ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլին, ավելի վաղ՝ դեկտեմբերի 14-ին և 19-ին, առանց անդրադարձ կատարելու Եմենի բռնահարված ժողովրդին ռմբակոծելու համար Արաբիային ցուցաբերված Վաշինգտոնի սպառազինական անսակարկ հովանավորությանն, Իրանին մեղադրեց, որ Ռիադի դեմ հրթիռային հարձակման համար զինում է Եմենի Անսարալլահ շարժմանը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆարհան Հախը դեկտեմբերի 14-ին, իսկ գլխավոր քարտուղարի տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը դեկտեմբերի 19-ին, մերժեցին Հեյլիի այդ հայտարարությունը: