Ճապոնիան պաշտպանական ծախսերը մեծացնում է
https://parstoday.ir/hy/news/world-i79419-Ճապոնիան_պաշտպանական_ծախսերը_մեծացնում_է
Ճապոնիան Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքների լույսի ներքո մեծացնում է պաշտպանական ծախսերը: Ճապոնիայի կառավարությունը հավանություն է տվել բյուջեի նախագծին, որի համաձայն  պաշտպանական ծախսերը կաճեն մինչեւ ռեկորդային մակարդակ՝ 5,2 տրլն իեն (մոտ 39 մլրդ եվրո): Անցյալ տարվա համեմատությամբ՝ բյուջեն 1,3 տոկոսով մեծացել է, փոխանցում է News.am-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 22, 2017 14:06 Asia/Tehran
  • Ճապոնիան պաշտպանական ծախսերը մեծացնում է

Ճապոնիան Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքների լույսի ներքո մեծացնում է պաշտպանական ծախսերը: Ճապոնիայի կառավարությունը հավանություն է տվել բյուջեի նախագծին, որի համաձայն  պաշտպանական ծախսերը կաճեն մինչեւ ռեկորդային մակարդակ՝ 5,2 տրլն իեն (մոտ 39 մլրդ եվրո): Անցյալ տարվա համեմատությամբ՝ բյուջեն 1,3 տոկոսով մեծացել է, փոխանցում է News.am-ը:

Երկրի պաշտպանության նախարարի խոսքով՝ շատ կարեւոր է, որ «մեր պաշտպանունակության համար ունենանք ամենաժամանակակից, ամենաունակ սարքավորումները»:

Ճապոնիայի պաշտպանական ծախսերը արդեն 4-րդ տարին անընդմեջ աճում են: Միայն հակահրթիռային 2 Aegis համակարգերի ձեռքբերման համար հատկացվել է 730 մլն իեն (գրեթե 5,5 մլն եվրո): Պաշտպանական նոր բյուջեն պետք է հաստատի երկրի խորհրդարանը:

lratvakan.am/