Վրաստանը սկսել է Անակլիայի խորջրյա նավահանգստի շինարարությունը
https://parstoday.ir/hy/news/world-i79737-Վրաստանը_սկսել_է_Անակլիայի_խորջրյա_նավահանգստի_շինարարությունը
Վրացական Անակլիա քաղաքում սկսվել են խորջրյա նավահանգստի շինարարության աշխատանքները, որը կկապի Եվրոպան ու Ասիան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 25, 2017 15:29 Asia/Tehran
  • Վրաստանը սկսել է Անակլիայի խորջրյա նավահանգստի շինարարությունը

Վրացական Անակլիա քաղաքում սկսվել են խորջրյա նավահանգստի շինարարության աշխատանքները, որը կկապի Եվրոպան ու Ասիան։

Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին։

Վարչապետի խոսքով՝ դա ամենամասշաբային նախագիծն է Վրաստանում XXI դարի սկզբից ի վեր, որը կդառնա «մեկնակետ՝ տարանցիկ երկրից արդյունաբերության, լոգիստիկայի և արդյունաբերության զարգացման երկրի փոխակերպման»։

«Դա եզակի նախագիծ է, քանի որ Վրաստանը դրանով իսկ կհաստատի իր դիրքը Մետաքսի ճանապարհի քարտեզի վրա։ Այդ նավահանգիստը թույլ կտա մեր երկրին ընդունել ամենամեծ նավերը»,-ընդգծել է Կվիրիկաշվիլին՝ հավելելով, որ նավահանգիստը նաև հնարավորություն կտա տարածաշրջանին և Վրաստանի բոլոր բնակիչներին անձնական բիզնես սկսելու համար։

Kavkazplus.com-ի հաղորդմամբ՝ նավահանգստի առաջին փուլի շինարարությունում կներդրվի 586 մլն դոլար։ Ծրագրվում է, որ շինարարությունը կշարունակվի մինչ 2020 թվականը։

Նավահանգստի համար կկառուցվի նաև քաղաք-արբանյակ։ Նախագծի ավարտից հետո Անակլիայի նավահանգստի թողունակությունը կկազմի տարեկան 76.5 մլն տոննա։

1in.am