Շվեդիայում հարձակվել են իսլամական կենտրոնի վրա
https://parstoday.ir/hy/news/world-i79823-Շվեդիայում_հարձակվել_են_իսլամական_կենտրոնի_վրա
Շվեդիայի իրազեկ աղբյուրները հաղորդել են, որ այդ երկրում ձեռնաշեն ռումբով հարձակում է իրականացվել իսլամական կենտրոնի վրա:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 26, 2017 18:29 Asia/Tehran
  • Շվեդիայում հարձակվել են  իսլամական կենտրոնի վրա

Շվեդիայի իրազեկ աղբյուրները հաղորդել են, որ այդ երկրում ձեռնաշեն ռումբով հարձակում է իրականացվել իսլամական կենտրոնի վրա:

SVT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Շվեդիայի իսլամական  կենտրոնի ղեկավար  Աբդի Հաքեմ Ադենն ասել է.«Երեքշաբթի օրը տեղի ունեցած հարձակման հետևանքով ջարդվել են կենտրոնի դռներն ու պատուհանները»:

Նրա խոսքով՝ սարսափելի հարձակման ժամանակ օգտագործված պայթուցիկ նյութերը ծակել են մզկիթի պատերը:

Շվեդիայի ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում միջադեպի վերաբերյալ: Ոստիկանության նախնական տվյալներով հարձակումը տեղի է ունեցել միտումնավոր  և մուսուլմանների նկատմամբ առկա  ատելության հողի վրա:

Ավելի վաղ Շվեդիայի «Իմամ Ալի»  իսլամական կենտրոնի առաջնորդ Հոջջաթ-օլ-էսլամ Մոհսեն Հաքիմ Էլահին ասել էր,որ  այդ կետրոնում բռնկված հրդեհի պատճառը  կենտրոնը ծայրահեղականներից պաշտպանելու գործում  այդ երկրի ոստիկանության թերացումն էր: