Ռուսաստանը ԱՄՆ-ին ու Կանադային զգուշացրել է Ուկրաինային զենք մատակարարելու կապակցությամբ
Դեկտեմբեր 26, 2017 15:08 Asia/Tehran
ՌԴ ԱԳ նախարարությունն զգուշացրել է, որ Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինային վաճառված մահացու զենքերը կարող են ընկնել ահաբեկիչների ձեռքը:
ԻՌՆԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն ասել է.«Ուկրաինային զենք մատակարարելու ԱՄՆ-ի և Կանադայի որոշումը վտանգավոր և անկախնատեսելի հետևանքներ է ունենալու և ավելի է խորացնելու Ուկրաինայի արևելքում ընթացող հակամարտությունը»:
Անդրադառնալով Ուկրաինայում մի քանի հարյուր հազար ամերիկացի և կանադացի և ՆԱՏՕ-ի մյուս անդամ երկրների զինվորականների ներկայությանը, ռուս պաշտոնյան հավելել է.«Շատերն Ուկրաինայում այդ անձանց համարում են երկրի արևելքում չհայտարարված քաղաքացիական պատերազմի մասնակիցներ»:
Պիտակ