Չինաստանում բացել են ավելի քան մեկ կիլոմետր երկարությամբ առաջին ֆոտոԷլեկտրական ճանապարհը
Չինաստանի Ցզինան քաղաքում (Շանդունի նահանգի վարչական կենտրոն, Արեւելյան Չինաստան) բացվել Է մայրուղու՝ ֆոտոԷլեկտրական պանելներով 1,12 կիլոմետր երկարությամբ հատվածն ավտոմոբիլների համար:
Դեկտեմբերի 29-ին այս մասին հայտնել Է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ճշտված տվյալներով՝ ֆոտոԷլեկտրական պատվածքի մակերեսը հասնում Է 5875 քառակուսի մետրի: Նախագծի կազմակերպիչների հաշվարկների համաձայն՝ մարուղու այդ հատվածի բարձրակետային հզորությունը կկազմի 817,2 կիլովատ, ինչը թույլ կտա տարեկան արտադրել շուրջ 1 միլիոն կիլովատ-ժամ ԷլեկտրաԷներգիա: Ինչպես պնդում են մշակողները, այդ Էներգիայի հաղորդումը ցանցին թույլ կտա առնվազն 100 յուան վաստակել պատվածքի յուրաքանչյուր քառակուսի մետրից: Նախագծի կազմակերպիչների տվյալներով՝ տնտեսական տեսակետից արեւային պանելները չեն զիջում սովորական բետոնին ու ասֆալտին: Դրանք կարող են դիմանալ ամեն տեսակի տրանսպորտի երթեւեկությանը, իսկ դրանց ծառայության ժամկետը կազմում Է 20 տարի: ՖոտոԷլեկտրական պանելներով առաջին ավտոմայրուղին կառուցվել Է Ֆրանսիայում. դրա երկարությունը կազմել Է 1 կիլոմետր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Armenpress.am