Ռուսաստանի ռազմական նավերը կկարողանան մուտք գործել Սիրիայի ներքին ջրեր եւ նավահանգիստներ
https://parstoday.ir/hy/news/world-i80105-Ռուսաստանի_ռազմական_նավերը_կկարողանան_մուտք_գործել_Սիրիայի_ներքին_ջրեր_եւ_նավահանգիստներ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ռուսաստանի եւ Սիրիայի միջեւ համաձայնագրի վավերացման մասին օրենքը, որն ուղղված է Ռուսաստանի ռազմածովային ուժերի նյութատեխնիկական ապահովման կետի ընդլայնմանը Տարտուսի նավահանգստում եւ դրա փաստացի վերածմանը լիարժեք ռազմածովային բազայի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 29, 2017 16:00 Asia/Tehran
  • Ռուսաստանի ռազմական նավերը կկարողանան մուտք գործել Սիրիայի ներքին ջրեր եւ նավահանգիստներ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Ռուսաստանի եւ Սիրիայի միջեւ համաձայնագրի վավերացման մասին օրենքը, որն ուղղված է Ռուսաստանի ռազմածովային ուժերի նյութատեխնիկական ապահովման կետի ընդլայնմանը Տարտուսի նավահանգստում եւ դրա փաստացի վերածմանը լիարժեք ռազմածովային բազայի:

Դեկտեմբերի 21-ին Պետդումայի կողմից ընդունված եւ դեկտեմբերի 26-ին Դաշնության խորհրդի կողմից հաստատված փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության միասնական պորտալում:

Փաստաթղթի համաձայն՝ ռուսական ռազմական նավերը, այդ թվում`միջուկային հածանավերը կարող են  մուտք գործել Սիրիայի ներքին ջրեր եւ նավահանգիստներ: Սիրիան համաձայնագրի ամբողջ ժամկետի համար անհատույց օգտագործման է Ռուսաստանին տալիս  (49 տարի ժամկետով, ավտոմատ երկարաձգման 25 տարի հնարավորությամբ) հողամասեր, ջրային տարածքներ եւ մի շարք օբյեկտներ: Ռազմածովային ուժերի անձնակազմը եւ անձնակազմի գտնվելու վայրը վայելում են արտոնություններ եւ անձեռնմխելիություն, ենթակա է ռուսական կողմի իրավասությանը: Բացի այդ, անձնակազմը, ինչպես նաեւ կապալառուները  կարող են ազատորեն անցնել սիրիական սահմանը եւ չեն ենթարկվում Սիրիայի սահմանապահ եւ մաքսային մարմինների կողմից ստուգման:

Համաձայնագիրը Ռուսաստանին  իրավունք է տալիս միաժամանակ նյութատեխնիկական ապահովման կետում ունենալ մինչեւ 11 ռազմական նավեր, այդ թվում՝ միջուկային էներգետիկ կայաններով։

News.am