ԵԱՏՄ նոր Մաքսային օրենսգիրքն հունվարի 1-ից ուժի մեջ է մտել
2018թ. հունվարի 1-ից օրենքի ուժ է ստացել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը, որը նախորդ տարի վավերացվել էր ԵԱՏՄ բոլոր 5 անդամ պետությունների կողմից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ 2017թ. անդամ երկրներն իրականացրել են ներպետական բոլոր գործընթացները, որոնք անհրաժեշտ էին Պայմանագրին օրենքի ուժ տալու համար:
Նշվում է, որ նոր Պայմանագրի՝ շրջառանության մեջ դրվելուն զուգահետ դադարում է գործել Մաքսային միության՝ 2009թ. նոյեմբերի 27-ին թվագրվող Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը, ինչպես նաև ՄՄ փուլում կնքված ու մաքսային իրավահարաբերությունները կանոնակարգող մի շարք միջազգային համաձայնագրերը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ փաստաթուղթն առաջարկում է միանգամայն նոր մոտեցումներ, որոնք թույլ կտան ավտոմատացնել մաքսային գործողություններն արտահանման և ներկրման ժամանակ, օգտվել «մեկ պատուհանի» մեխանիզմից, ինչպես նաև ավելի հարմար պայմաններում բիզնես վարել պետական մարմինների հետ համագործակցության դեպքում: Բացի այդ, փաստաթղթում առաջարկվում է ներդնել էլեկտրոնային հայտարարագրման մեխանիզմը:
Tert.am