Սիրիայի կառավարության պատվիրակությունը Ժնևում է
https://parstoday.ir/hy/news/world-i8056-Սիրիայի_կառավարության_պատվիրակությունը_Ժնևում_է
Սիրիայի կառավության պատվիրակությունը ժամանել է Ժնև` մասնակցելու միջսիրիական բանակցություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 13, 2016 13:11 Asia/Tehran
  • Սիրիայի կառավարության պատվիրակությունը Ժնևում է

Սիրիայի կառավության պատվիրակությունը ժամանել է Ժնև` մասնակցելու միջսիրիական բանակցություններին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, պատվիրակությունը գլխավորում է ՄԱԿ-ում Սիրիայի հարցերով մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին: Միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլը Ժնևում պաշտոնապես մեկնարկել է մարտի 9-ին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրայի և պատվիրակության անդամների հանդիպումները կմեկնարկեն մարտի 14-ին:

Ավելի վաղ Ժնև են ժամանել Էր-Ռիադում կայացած հանդիպումից հետո ձևավորված Բանակցությունների գծով բարձրագույն կոմիտեի ներկայացուցիչները, ինչպես նաև Մոսկվայի հանդիպումների արդյունքում ձևավորված աշխարհիկ ընդդիմությունը (մոսկովյան խումբ):