Ճապոնիան Հյուսիսային Կորեայի դեմ կպայքարի միջազգային հանրության հետ համատեղ
Ճապոնիան միջազգային հանրության հետ համատեղ կպայքարի Հյուսիսային Կորեայի միջուկային և հակահրթիռային ծրագրի ու «բացարձակապես անընդունելի» քայլի դեմ: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն: Տեղեկացնում է բրիտանական Reuters գործակալությունը:
«Չափազանցություն չի լինի ասել, որ Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո Ճապոնիայի շուրջ ընթացող զարգացումները, անվտանգության խնդիրները գտնվում են լրջագույն մակարդակի վրա»,- ընդգծել է երկրի վարչապետը:
«Միջազգային հանրության հետ միասին մեծացնելով ճնշումը Հյուսիսային Կորեայի վրա՝ ես պլանավորում եմ անել հնարավոր ամեն ինչ միջուկային հարցերը լուծելու համար»:
Այս հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որ Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի անհաջող փորձարկումը հանգեցրել է նրան, որ այն ընկել է բնակելի Տոկչհոն քաղաքի վրա:
galatv.am/