«Թուրքիայի բանակը կշարունակի «Եփրատի վահան» ռազմական գործողությունը».Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է.«Բանակը «Եփրատի վահան»գործողությունները կշարունակի Սիրիայի Աֆրին և Մանբիջ շրջաններում»:
Ստամբուլից Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանը երեքշաբթի օրը Թուրքիայի խորհրդարանում «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորների ներկայությամբ ասել է.«Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրինի և Մանբիջի շրջաններում Թուրքիայի բանակը շարունակելու է «Եփրատի վահան» ռազմական օպերացիան»:
Թուրքիայի բանակը հայտարարել է, որ մարտական պատրաստվածության է բերվել Աֆրինի վրա հարձակվելու համար:
Նշենք, որ Թուրքիան 2016 թվականի օգոստոսի 24-ին Սիրիայի հյուսիսում սկսեց «Եփրատի վահան» ռազմական օպերացիան ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը հարող տարրերի և Սիրիայի քրդական ուժերի դեմ պայքարելու նպատակով: