Amnesty International-ը քննադատել է Իսրայելի ռեժիմի նախագիծը
(last modified Wed, 10 Jan 2018 07:38:00 GMT )
Հունվար 10, 2018 11:08 Asia/Tehran
  • Amnesty International-ը քննադատել է Իսրայելի ռեժիմի նախագիծը

Amnesty International կազմակերպությունը Սիոնիստական ռեժիմից պահանջել է դադարեցնել օկուպացված տարածքներից աֆրիկացի ապաստանյալների պարտադիր գաղթը:

Ըստ Բենիամին Նեթանյահուի նախագծի, 38 հազար աֆրիկացի ապաստանյալներ, որոնց մեծ մասը Սուդանի և Եթովպիայի քաղաքացիներ են, պետք է հեռանան այդ ռեժիմի օկուպացրած տարածքներից: 

Սիոնիստական ռեժիմը տարիներ է , ինչ աֆրիկացի ապաստանյալներին կալանավորելով և նրանց դեմ ճնշում գործադրելու կամ ֆինանսական օգնությունների խոստումներով, նրանց հարկադրում է հեռանալ պաղեստինյան տարածքներից և մեկնել Ուգանդայի կամ Ռուանդայի նման երկրներ:

France 24 հեռուստաընկերության հաղորդման համաձայն, դատապարտելով Սիոնիստական ռեժիմի ներկայացրած նոր նախագիծը, ՄԱԿ-ը պահանջել է դադարեցնել որոշման իրագործումը: 

Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի խոսնակ ՝ Վիլիամ Սպինդլերը Թելավիվի ռեժիմից պահանջել է այդ գաղթականների պաշտոնական կեցության համար այլ լուծում գտնել: