Թուրքիան հրաժարվում է մասնակցել Սիրիայի հարցով Սոչիում կայանալիք համագումարին
https://parstoday.ir/hy/news/world-i80997-Թուրքիան_հրաժարվում_է_մասնակցել_Սիրիայի_հարցով_Սոչիում_կայանալիք_համագումարին
Պաշտոնական Անկարան հրաժարվում է մասնակցել Սիրիայի ազգային երկխոսության առաջիկա համագումարին, որը տեղի է ունենալու Ռուսաստանի Սոչի քաղաքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 10, 2018 11:11 Asia/Tehran
  • Թուրքիան հրաժարվում է մասնակցել Սիրիայի հարցով Սոչիում կայանալիք համագումարին

Պաշտոնական Անկարան հրաժարվում է մասնակցել Սիրիայի ազգային երկխոսության առաջիկա համագումարին, որը տեղի է ունենալու Ռուսաստանի Սոչի քաղաքում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը: Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ իրենք նախկինում էլ հայտնել էին, որ Թուրքիան չի մասնակցի այն միջոցառմանը, որին մասնակցում է Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող քրդական YPG-ն: Թուրքիայի արտգործնախարարը նշել է նաև, որ, Ռուսաստանն ու Իրանը, որպես խաղաղ կարգավորման երաշխավորներ, պետք է կատարեն իրենց ստանձնած պարտականությունները և «կանգնեցնեն Ասադի ռեժիմին», որն ըստ թուրքական կողմի՝ խախտում է անվտանգության ռեժիմը Սիրիայի Իդլիբի շրջանում, որտեղ ստեղծվել է «անվտանգության գոտի»: «Սիրիայի կառավարական ուժերն առաջ են շարժվում Իդլիբում: Ռուսաստանն ու Իրանը պարտավոր են կանգնեցնել այդ առաջընթացը: Մենք երեկ կանչել ենք Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչներին և այս ամենի վերաբերյալ համապատասխան հայտարարություն արել»,-նշել է Չավուշօղլուն:

Armenpress.am