Փոթիի նավահանգստում 100 միլիոն դոլար արժողությամբ նոր տերմինալ կկառուցվի
Հունվար 16, 2018 16:00 Asia/Tehran
APM Terminals Poti և Poti New Terminals Consortium կազմակերպությունները Փոթիում նոր տերմինալի կառուցման փոխհամաձայնության հուշագիր են ստորագրել:
Այս մասին հաղորդել է APM Terminals-ի մամլո ծառայությունը:
Հուշագրի համաձայն՝ տերմինալի տարեկան թողոնակությունը կկազմի 1.5 միլիոն տոննա: Նախագծում ներդրումների գումարը կկազմի 100 միլիոն ԱՄՆ դոլար: Նոր տերմինալը նոր առևտրային հնարավորություններ կստեղծի վրացական տրանզիտ միջանցքում:
Տերմինալից բացի, փաստաթուղթը նաև համապատասխան ենթակառուցվածքի շինարարություն է ենթադրում: Նախագծի մշակմամբ և զարգացմամբ կզբաղվի Poti New Terminals Consortium-ը, որը կղեկավարի տերմինալը:
1in.am
Պիտակ