Վրաստանի նախագահը չի կարող ներել Սաակաշվիլիին
https://parstoday.ir/hy/news/world-i81705-Վրաստանի_նախագահը_չի_կարող_ներել_Սաակաշվիլիին
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է‚ որ չի ցանկանում ներում շնորհել երկրի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլիին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 17, 2018 12:51 Asia/Tehran
  • Վրաստանի նախագահը չի կարող ներել Սաակաշվիլիին

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել է‚ որ չի ցանկանում ներում շնորհել երկրի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլիին:

«Ի՞նչ տրամաբանությամբ ես պետք է ներում շնորհեմ Սաակաշվիլիին: Դատախազությունը չգիտի, թե ինչպես մեղադրանք առաջադրի և հետաքննություն սկսի, դատավորը չի կարողանում որոշել ներման հոդվածի անօրինական կիրառման սահմանը: Եվ ի՞նչ... Վրաստանի նախագահը պետք է ներու՞մ շնորհի և դրանով ուղղի նրանց սխալները»,- վրդովվել է Մարգվելաշվիլին:

Նշենք‚ որ նախագահը մեղադրել է Սաակաշվիլիին ներկայիս համակարգի ստեղծման մեջ, որտեղ դատախազությունը և դատարանը «գործում են հին ավանդույթներով», և նոր իշխանությունն ի վիճակի չէ վերացնելու այն: 

Հիշեցնենք‚ որ հունվարի 5-ին Սաակաշվիլիին Վրաստանում մեղավոր են ճանաչել պետության ղեկավարի պաշտոնում լիազորությունների չարաշահման մեջ և դատապարտել  երեք տարվա ազատազրկման:

operativ.am/