Չինաստանը ողջ կարողությամբ օգնեց Սանչի նավին
Չինաստանի ԱԳՆ-ի տեղակալի խոսքերով, իր երկիրը ողջ կարողությամբ օգնել է Սանչի նավին:
«Լուսաբանելով Սանչի իրանական նավին օգնելու համար Պեկինի քայլերը, Չեն Շիաու Դունգն ասել է.«Դեպքից անմիջապես հետո, Չինաստանի պատասխանատուները փորձեցին նավում կրակը մարելով, փրկել նավի ուղևորներին» .-հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը:
«Չինաստանի գործադիր մարմիններն այդ ուղղությամբ մեծ ջանքեր են գործադրել, որոնք հաստատվել են նաև Իրանի կողմից».ասել է Չեն Շիաու Դունգը:
Չինաստանի ԱԳՆ-ի տեղակալը ողջունել է Սանչի նավի վթարման պատճառները պարզելու գործում Իրանի մասնակցությունն, ասելով, «Պեկինը պատրաստ է համագործակցել այդ հարցում»:
Չինաստանի տրանպորտի նախարարությունը հայտարարել է , որ Սանչի նավը գտնելու համար, օգտվելու է ծովային ռոբոտներից :