Լավրովը եւ Չավուշօղլուն քննարկել են հրադադարի պահպանումը Սիրիայում
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մեւլյութ Չավուշօղլուն հունվարի 17-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի իրադրությունը եւ սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի նախապատրաստման ընթացքը:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ՌԴ ԱԳ նախարարության կայքում: «Նախարարները քննարկել են սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի՝ որպես Սիրիայի իրադրության քաղաքական կարգավորման ճանապարհի փուլային իրադարձության նախապատրաստման ընթացքը ՄԱԿ-ի հովանու ներքո Անվտանգության խորհրդի 2254 բանաձեւի հիման վրա անցկացվող բանակցությունների շրջանակներում»,- հայտնել Է ԱԳ նախարարությունը: Բացի այդ, արծարծվել են Սիրիայի քաղաքացիական բնակչության հումանիտար խնդիրների թեթեւացմանը, ինչպես նաեւ ապաԷսկալացման գոտիներում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանմանը վերաբերող հարցերը՝ Աստանայում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան: Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսը տեղի կունենա հունվարի 29-30-ը Սոչիում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Armenpress.am