ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պաշտպանեց ՀԳՀԾ-ն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պաշտպանեց Իրանի միջուկային համաձայնության (ՀԳՀԾ) գործադրումը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսնակ Ստեֆան Դոժարիքը չորեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ընթերցեց ՀԳՀԾ-ի կապակցությամբ Գուտերեշի հայտարարությունը:
Անտոնիո Գուտերեշն այդ հայտարարության մեջ իր գոհունակությունը հայտնելով ՀԳՀԾ-ի գործադրման երկրորդ տարվա կապակցությամբ ընդգծել է, որ համաձայնության հետ չառնչվող հարցերը չպիտի վնաս հասցնեն դրան:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծելով, որ ՀԳՀԾ-ն սատարել է տարածաշրջանում ու աշխարհում խաղաղությանն ու անվտանգությանը հավելել է. «ԱԷՄԳ-ն բազմիցս հաստատել է այդ համաձայնագրի շրջանակում Իրանի ստանձնած պարտավորությունների լիարժեք գործադրումը»: