Ղազախստանում ավտոբուսի բռնկման հետևանքով 50-ից ավելի մարդ է զոհվել
https://parstoday.ir/hy/news/world-i81825-Ղազախստանում_ավտոբուսի_բռնկման_հետևանքով_50_ից_ավելի_մարդ_է_զոհվել
Ղազախստանում 52 մարդ է զոհվել ավտոբուսի բռնկման հետևանքով:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 18, 2018 15:52 Asia/Tehran
  • Ղազախստանում ավտոբուսի բռնկման հետևանքով 50-ից ավելի մարդ է զոհվել

Ղազախստանում 52 մարդ է զոհվել ավտոբուսի բռնկման հետևանքով:

Դեպքը տեղի է ունեցել Ակտյուբինի մարզի Իրգիզի շրջանում՝ Սամարա-Շիմքենտ ավտոճանապարհին, տեղի ժամանակով ժամը 10:30-ին:

Ինչպես տեղեկացնում են Ղազախստանի ՆԳ նախարարությունից, ավտոբուսում եղել է 55 ուղևոր և երկու վարորդ: «Հինգ ուղևորներին, որոնց հաջողվել է դուրս գալ և փրկվել, տրամադրվում է բժշկական օգնություն»,- ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ բոլոր զոհերը Ուզբեկստանի քաղաքացիներ են: