Հունվար 19, 2018 11:16 Asia/Tehran
  • ԱՄՆ Կրուզ հրթիռները ՝ հյուսիսային սառուցյալ օվկիանոսում

Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում իր դիրքերն ամրապնդելու նպատակով, ԱՄՆ-ը տարածաշրջանում իր սառցահատ նավերը սպառազինում է Կրուզ հրթիռներով:

ԱՄՆ առափնյա գվարդիայի հրամանատար Փոլ Զուկունֆտը հաստատել է, որ գվարդիան նպատակ ունի նոր սառցահատ նավերը սպառազինել տարբեր զենքերով, այդ թվում՝ Կրուզ հրթիռներով:

Զուկունֆտն անցյալ տարի ԱՄՆ Կոնգրեսի կոմիտեներից մեկում ասել էր, որ Վաշինգտոնը պետք է փոխի սառցահատ նավերի և նրանց գործառույթի նկատմամբ իր դիրքորոշումը:

ԱՄՆ առափնյա գվարդիայի հրամանատարի խոսքերով, ԱՄՆ կառավարությունը պետք է նպաստավոր պայմաններ ստեղծի ՝ նոր նավերում հրթիռանետներ տեղադրելու համար:

Պիտակ