Իսրայելցի լրագրող. Մոսադը սպանել է առնվազն երեք հազար մարդու
https://parstoday.ir/hy/news/world-i81979-Իսրայելցի_լրագրող._Մոսադը_սպանել_է_առնվազն_երեք_հազար_մարդու
Իսրայելցի լրագրող և գրող Ռոնեն Բերգմանը բացահայտել է, որ Սիոնիստական ռեժիմի հետախուզական կազմակերպությունը՝ Մոսադը, մինչ այժմ սպանել է առնվազն երեք հազար մարդու:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 20, 2018 10:48 Asia/Tehran
  • Իսրայելցի լրագրող. Մոսադը սպանել է առնվազն երեք հազար մարդու

Իսրայելցի լրագրող և գրող Ռոնեն Բերգմանը բացահայտել է, որ Սիոնիստական ռեժիմի հետախուզական կազմակերպությունը՝ Մոսադը, մինչ այժմ սպանել է առնվազն երեք հազար մարդու:

ԻՌՆԱ-ի փոխանցմամբ, գերմանական  Der Spiegel շաբաթաթերթը,  վկայակոչելով Ռոնեն Բերգմանին գրել է, որ հետազոտության արդյունքների համաձայն՝ Մոսադի կողմից առնվազն 3000 մարդ է սպանվել, որոնց թվում եղել են անմեղ մարդիկ, որոնք գործողության պահին գտնվել են տվյալ վայրում :

Բերգմանի խոսքերով, պաղեստինյան երկրորդ ինթիֆադայի ընթացքում ամեն օր սպանվել են Պաղեստինի իսլամական շարժման՝  Համասի 4-ից 5 անդամներ: 

Մոսադի նախագահ Յոսսի Կոհենը վերջերս ընդունել է, որ Մոսադն ամեն տարի հազարավոր գործողություններ է իրականացնում, որոնցից մի քանիսը շատ բարդ են և իրականացվել են այլ երկրներում:

Սիոնիստական հետախուզական կազմակերպությունը վերջին 30 տարիների ընթացքում 11 երկրներում սպանել է առնվազն 16 պաղեստինցի և արաբ ղեկավարների ու դերակատար է եղել իրանական միջուկային գիտնականների սպանության գործում: